Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ռոտացիան կատարվելու է տարեկան առնվազն երկու անգամ, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համապատասխան հրամանը, որը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական համացանցային պորտալում։
«ՌԴ պաշտպանության նախարարությանը՝ խաղաղապահ զորակազմի փոխարինումը կատարել տարեկան առնվազն երկու անգամ, ռազմական տեխնիկայի փոխարինումը՝ ըստ ռեսուրսի արտադրողականության աստիճանի և տեխնիկական անհրաժեշտության»,- նշված է փաստաթղթում։
Նշվում է, որ «Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման միջոցառումների մասին» հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման օրից՝ նոյեմբերի 10-ից։
Ղարաբաղում ռուս խաղաղապահների խմբավորումը կազմում է 1960 հրաձիգ, 90 զրահափոխադրիչ, 380 ավտոմեքենա և այլ տեխնիկա։