Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Հայաստանի ու Արցախի համար այս բարդ օրերին աջակցում էր հայրենիքին ու հայրությանը։
Համաշխարհային հայտնիություն վայելող հայուհին քիչ առաջ Instagram-յան էջի Stories բաժնում Դադիվանքում արված տեսագրություն է հրապարակել, որի վրա գրված է. «Մեծ կորուստ է կրել ոչ միայն արցախահայությունը, այլև մարդկությունը։ Սա հրաժեշտ է այսօրվա համար։ Եթե տխուր եք, պատկերացրեք, թե ինչ են նրանք զգում։ Մարդիկ ստիպված են եղել լքել իր հայրենիքը, քանի որ Թուրքիան ստացել է այն, ինչ ուզում է»:
Քարդաշյանն օգտագործել է «ճանաչեք Արցախը», «կանգնեցրեք Էրդողանին», «կանգնեցրեք Թուրքիային», «պատժամիջոցներ կիրառեք Ադրբեջանին», «Թուրքիային դուրս արեք ՆԱՏՕ»-ից հեշթեգերը, փոխանցում է News.am-ը։