Լեռնային Ղարաբաղում հումանիտար լուրջ խնդիրներ են ծագել, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Զոհերի թիվը, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում, գերազանցել է չորս հազարը, վիրավոր է ավելի քան ութ հազար մարդ: Փախստականների թիվը, տարբեր տվյալներով, տասնյակ հազարների է հասնում: Ոչնչացված են քաղաքացիական ենթակառուցվածքներ, բազմաթիվ մշակութային օբյեկտներ»,- ասել է Վլադիմիր Պուտինը՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար հարցերի լուծման թեմայով խորհրդակցության ժամանակ: