ԲՀԿ խմբակցությունը պաշտոնապես դիմել է ՀՀ ոստիկանապետին։
«Այս օրերին ես և իմ գործընկերները բազմաթիվ սպառնալիքներ ենք ստանում տարբեր անձանցից, ովքեր սպառնում են մեզ և մեր երեխաներին սպանել, վառել՝ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար։
Տեղեկություններ են շրջանառվում, որ ստեղծվել են տարբեր զինված բանդաներ, որոնք ընդդիմադիր գործիչների հետ հաշվեհարդարներ են տեսնելու։
Քիչ առաջ ԲՀԿ խմբակցությունը պաշտոնապես դիմեց ՀՀ Ոստիկանապետին», - ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Նաիրա Զոհրաբյանը: