Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հանդես է եկել հայությանն ուղղված միասնության կոչով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արամ Ա-ն տեսաուղերձ է հղել, որում հայտարարել է, որ այժմ ժամանակն է միասնականությամբ ու խոհեմությամբ դիմագրավելու մեր ժողովրդին ու հայրենիքին ներկա ճգնաժամային հանգրվանը:
Ուղերձում նա հայտնել է, որ այժմ ժամանակն է միասնականությամբ ու խոհեմությամբ դիմագրավելու մեր ժողովրդին ու հայրենիքին ներկա ճգնաժամային հանգրվանը:
Կաթողիկոսն իր տեսաուղերձում որոշ կետեր է առանձնացրել.
«Սա է պահանջում հայ ժողովուրդը։ Հայաստանը մենք են, բոլորս՝ միասնաբար, Արցախը մենք ենք՝ բոլորս միասնաբար, սփյուռքն էլ դարձյալ մենք ենք՝ բոլորս միասնաբար։ Հետևաբար մեր հավաքական վճռականությամբ չպետք է թույլ տանք, որ մեր հայրենիքի անկախությունը ու անվտանգությունը, մեր ազգի իրավունքն ու արժանապատվությունը դառնան աշխարհաքաղաքական հաշիվների ու պանթուրանական ջարդարար ծրագրերի մաս»,- ասել է Կաթողիկոսը և հավելել, որ պետք է միասնաբար քննել, ծրագրել ու համազգային մասշտաբով որոշում կայացնել: Նա ընդգծել է, որ ժողովրդի կամքը պետք է մնա գերակա ցանկացած պարագայում: