Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 549 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում նոյեմբերի 16-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 117886 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 1788 (+25) դեպք, մահվան ևս 454 (+4) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 39779 անձ: Ապաքինվել է 75865 անձ: