Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 984 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում նոյեմբերի 17-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 118870 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 1811 (+23) դեպք, մահվան ևս 463 (+9) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 38253 անձ: Ապաքինվել է 78343 անձ: