Արցախում հաստատված զինադադարից հետո իրեն «Հայաստանի կողքին» հռչակած Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներին, այդ թվում՝ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրին:
Ինչպես տեղեկացնում է «Ազնավուր» հիմնադրամի ֆեյսբուքյան էջը, Ֆրանսիայի նախագահը խոստացել է մարդասիրական օգնություն ուղարկել Հայաստան: