Մոսկվան ակնկալում է, որ ՄԱԿ-ի կառույցները, հետևելով ԿԽՄԿ-ին, կմիանան հումանիտար խնդիրների լուծմանը Ղարաբաղում, երեքշաբթի ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք ակնկալում ենք, որ կմիանան նաև այլ մարդասիրական կառույցներ, առաջին հերթին` ՄԱԿ-ի կառույցները: Ես նկատի ունեմ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը, հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը և, իհարկե, Լեռնային Ղարաբաղում նաև մշակութային ժառանգության պահպանման սուր խնդիրներ կան: Եվ այստեղ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարող է իր դերը կատարել»,- ասել է նա լրագրողներին:
Նա նշել է, որ ԿԽՄԿ-ն երկար ժամանակ է ներկա տարածաշրջանում և դրա փորձը կարող է օգտակար լինել այլ կազմակերպությունների համար:
«Կարծում եմ, որ ռազմական գործողությունների դադարեցումն այդ պայմանագրերի հիման վրա, իհարկե, լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքի համար, որը ներկա է Հայաստանում և Ադրբեջանում, այդ թվում` Լեռնային Ղարաբաղը»,- ասել է նա լրագրողներին:
Ըստ նրա` ԿԽՄԿ-ն կարող է կարևոր դեր ունենալ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի հետևանքների հաղթահարման հարցում: