Հայաստանի ու Արցախի համար ծանր օրերին հեռուստաստղ Քիմ Քարդաշյանը շարունակում է աջակցել հայրենիքին։
Հայուհին, որը միայն Instagram-ում 191 մլն լսարան ունի, Stories բաժնում պատմել է զարդի մասին, որի վաճառքի հասույթն ուղղվելու է համահայկական հիմնադրամին։ «Նռներով թևնոցներ՝ Հայաստանին ու Արցախին աջակցելու համար։ Ամբողջ եկամուտն ուղղվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամին»,- գրել է նա։
Հոկտեմբերին Քիմ Քարդաշյանը հայտնել էր հիմնադրամին մեկ միլիոն դոլար փոխանցելու մտադրության մասին և հետևորդներին կոչ արել հետևել իր օրինակին, հայտնում է News.amStyle-ը։