Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայությամբ փոխանակվել են զոհերի դիերով, ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է ԿԽՄԿ նախագահ Պեթեր Մաուրերը:
«Ուրախ եմ տեղեկացնել, որ ռուս խաղաղապահների և ԿԽՄԿ ներկայությամբ կողմերը սկսեցին դուրս բերել դիերը և փոխանակվել դրանցով: Ըստ իմ վերջին տեղեկությունների` (կողմերը) արդեն 200 դի են փոխանակել: Մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել»,- ասել է նա:
Մաուրերը նաև նշել է, որ ԿԽՄԿ-ի առաջնահերթությունները տարածաշրջանում տեղահանված բնակչությանն օգնելը, զոհերի դիերի որոնումը և գերիներին այցելելն է` հնարավոր բանակցություններին և փոխանակումներին նախապատրաստման համար: