Այսօր ընտանիքս Ստեփանակերտ է վերադարձել. Արցախի նախագահ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այսօր ընտանիքս Ստեփանակերտ է վերադարձել:
Մեծ փորձությունից հետո Արցախը պիտի ապրի, ու, անկախ ստեղծված իրավիճակից, մենք վստահաբար կառուցելու ենք մեր երեխաների ապագան:
Կոչով դիմել եմ նաև կառավարության բոլոր պատասխանատուներին, որպեսզի միջոցներ ձեռնարկեն առաջիկա օրերին ընտանիքների՝ հարազատ օջախներում կրկին հաստատվելու ուղղությամբ: