ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիվանագետները նոյեմբերի 18-ին կմեկնեն Մոսկվա՝ քննարկելու Ղարաբաղյան հակամարտությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Արձագանքելով մամուլում առկա տեղեկատվությունը մեկնաբանելու գործակալության խնդրանքին՝ Զախարովան ասել է՝ «հաստատում ենք»: Նա հավելել է, որ ռուսական կողմից հանդիպումն անցկացնելու է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը: