Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը չի պարզվել, Մոսկվան այդ հարցում պահպանելու է ստատուս–քվոն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
«Եթե Ադրբեջանի ու Հայաստանի միջև նորմալ հարաբերություններ լինեն, հնարավոր կլինի լուծել Ղարաբաղի կարգավիճակի հարցը»,- հավելել է ՌԴ նախագահը:
Ռուսաստանի նախագահն նշել է, որ ԼՂ համաձայնությամբ հասել են ամենակարևոր քայլին` արյունահեղության դադարեցմանը։
«Ամենակարևորն այն է, որ մենք կարողացանք դադարեցնել արյունահեղությունը: Այս պատերազմում ավելի քան 4 հազար մարդ զոհվեց միայն պաշտոնական տվյալների համաձայն։ Կարծում եմ` իրական թիվն ավելի մեծ է: Լեռնային Ղարաբաղին ժամանակ է պետք, որպեսզի խաղաղ կյանքը վերադառնա, վերքերը դեռ չեն ապաքինվել», - ասել է Պուտինը: