Հազարավոր սպանվածներ ու տուժածներ Լեռնային Ղարաբաղում, դա կինո չէ, ողբերգություն է, որը տեղի է ունենում կոնկրետ մարդկանց հետ։ Այդ պատճառով պայմանավորվածությունների գլխավոր նպատակը դարձավ արյունահեղության դադարեցումը:
Այս մասին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Պաշտոնական տվյալներով ավելի քան 4 հազար մարդ է սպանվել։ Ամեն դեպքում ես կարծում եմ, մահացածների թիվն ավելի մեծ է։ Տասնյակ հազարավոր վիրավորներ ու հաշմանդամներ։ Լսեք, սա կինո չէ, սա ողբերգություն է, որը տեղի է ունենում կոնկրետ մարդկանց ու ընտանիքների հետ»,- «Ռոսիա-24»-ի եթերում հայտարարել է նա։