Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 1589 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում նոյեմբերի 18-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 120459 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 1839 (+28) դեպք, մահվան ևս 469 (+6) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 38082 անձ: Ապաքինվել է 80069 անձ: