ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արա Այվազյանը նշանակվել է ԱԳ նախարար:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
«Արա Այվազյանին նշանակել արտաքին գործերի նախարար», - նշված է նախագահի հրամանագրում:
Ավելի վաղ Արա Այվազյանն ազատվել էր արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից: