Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր` նոյեմբերի 18-ին, ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ ստեղծված իրավիճակը` նոյեմբերի 9-ին Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի կողմից հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո:
Քննարկվել են նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երեք երկրների հետագա միջնորդական ջանքերի համակարգման հարցերը։