Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին հարցը լուծվել է ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ֆրանսիայի մասնակցությամբ: Որոշում կայացնելիս հաշվի է առնվել նրանց դիրքորոշումը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ: Այս մասին RT-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Չեմ կարծում, թե հարցը լուծվել է առանց ԱՄՆ-ի մասնակցության: ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի դիրքորոշումը, որը մինչև նոյեմբերի 9-ը համաձայնագրի կնքումը բազմիցս արտահայտվել է նախագահների, նախարարների և համանախագահ երկրների հատուկ ներկայացուցիչների մակարդակով, եղել է հօգուտ արյունահեղության անհապաղ դադարեցման և կրակի դադարեցման հսկողության մեխանիզմի մշակման և քաղաքականապես ու հոգեբանորեն ազդել է իրավիճակի վրա»,-ասել է նա:
Լավրովը ցավալի է անվանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչների մոտ «վիրավորված ինքնասիրությունը»:
«Ամերիկացի և ֆրանսիացի իմ գործընկերների հետ շփումներում, ինչպես և ԼՂ թեմայով նախագահ Պուտինի հետ նախագահ Մակրոնի հետ շփումներում վերջին օրերին ակնհայտորեն նկատվում է վիրավորված ինքնասիրություն: Եվ դա ցավալի է»,-ասել է նա: