Իտալիայում Հայաստանի դեսպանությունը ֆեյսբուքի իր էջում հայտնում է, որ Պիզա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը, փոխանցում է Panorama.am-ը:
«Պիզայի քաղաքային խորհուրդը խստորեն դատապարտել է Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիան, համերաշխություն է արտահայտել հայ ժողովրդին և մտահոգություն է հայտնել էքսպանսիոնիստական նկրտումների առնչությամբ։
Շնորհակալություն, Պիզա, հայ ժողովրդին համերաշխություն հայտնելու և համամարդկային արժեքների պաշտպանության համար»,- ասվում է դեսպանատան տարածած հայտարարության մեջ։