Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 1667 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում նոյեմբերի 20-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 123646 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 1900 (+30) դեպք, մահվան ևս 488 (+10) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 30504 անձ: Ապաքինվել է 90754 անձ: