Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը նախատեսում է մեծացնել իր խմբավորումը Լեռնային Ղարաբաղում։ Այդ մասին ուրբաթ օրը լրագրողներին հայտնել Է ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Սոլովյովը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Խմբավորման ավելացում է տեղի ունենալու։ Նախատեսվում է հոգեբաններ ուղարկել, հոգեբաններ են աշխատելու»,-ասել է նա։