Ռուս սահմանապահները հայկական կողմի խնդրանքով կտեղակայեն լրացուցիչ ուժեր Հայաստան-Ադրբեջան սահմանին, հայտարարել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ըստ ՀՀ սահմանամերձ անվտանգությունն ապահովելու մասին որոշման, Լեռնային Ղարաբաղում խաղաղություն ապահովելու միջոցառումների և հայկական կողմի խնդրանքով՝ Հայաստանում ԱԴԾ սահմանային վարչության կողմից հատկացվել է լրացուցիչ 188 զինծառայող և անհրաժեշտ քանակությամբ զինտեխնիկա: Սահմանապահները կտեղակայեն հավելյալ ուժեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին… Ադրբեջանական կողմը տեղեկացվել է այդ կապակցությամբ, կազմակերպվել է գործընկերների հետ անհրաժեշտ փոխադարձ կապը»,-ասել է Բորտնիկովն ուրբաթ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի շուրջ նիստի ժամանակ, որն անցկացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Հայաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների գծով փոխգործակցության, ինչպես նաև սահմանային ծառայությունների հետ կապված անհրաժեշտ հարցերը քննարկված են, իրականացվում է տեղեկատվության մշտական փոխանակում... Ընդ որում՝ տեղեկատվությունը փոխանակվում է շուրջօրյա ռեժիմով»,-հավելել է Բորտնիկովը: