Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության բարձրաստիճան ներկայացուցիչ Պասկալ Հունտին: Այս մասին հայտնել է Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում:
«Բարձր գնահատելով Կարմիր խաչի ջանքերը պատերազմական գործողությունների դադարից հետո հակամարտության գոտուց զոհվածների մարմինների հանման և անհայտ կորածների որոնման գործընթացում՝ ընդգծել եմ, որ Արցախի իշխանությունների և ժողովրդի ուշադրության ներքո է նաև ռազմագերիների փոխանակման խնդիրը: Հորդորել եմ նոր թափ հաղորդել այդ ուղղությամբ ջանքերի գործադրմանը՝ հայտնելով մեր անվերապահ պատրաստակամությունը:
Հանդիպմանը, որին մասնակցում էր նաև Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, քննարկել ենք փոխգործակցության շրջանակում իրականացվելիք մի շարք այլ աշխատանքներ ևս»,- գրել է Հարությունյանը: