Ռուսաստանն ակնկալում է, որ Մոսկվայի և Երևանի միջև առևտրատնտեսական կապերը կաճեն: Այս մասին հայտնել է Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Մենք շատ ենք ակնկալում, որ մեր առևտրատնտեսական և ներդրումային կապերը կաճեն։ Դրանք, ի դեպ, նվազագույնն են տուժել կորոնավիրուսային պանդեմիայի ժամանակաշրջանում», - ասել է Լավրովը՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը: