Նիկոլ Փաշինյանն արցախյան պատերազմի նահատակների հոգեհանգստյան արարողությանը կմասնակցի Մայր Աթոռում սբ. Էջմիածնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։
«Ի պատասխան լրատվամիջոցների տեղեկացնում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արցախյան պատերազմի նահատակների հոգեհանգստյան արարողությանը կմասնակցի Մայր Աթոռում սբ. Էջմիածնում»,- գրել է նա։
Նոյեմբերի 22-ն արցախյան պատերազմում Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օրն է: Հայկական բոլոր եկեղեցիներում կկատարվի հիշատակի արարողություն: