Արցախի Մարտունի քաղաքում շենք-շինությունների շուրջ 70-80 տոկոսը վնասվել է ադրբեջանական հրետակոծության հետևանքով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը։
«Քաղաքը մեծ վնասներ է կրել, շատ ավերածություններ կան, ավերվել է քաղաքի մոտ 70-80 տոկոսը: Վնասվել են մանկապարտեզները, տները և դպրոցները»,- հայտնել է Ավանեսյանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Շրջկենտրոնից բացի Մարտունու շրջանի ևս ութ բնակավայրեր հրետակոծության են ենթարկվել: