Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 1385 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում նոյեմբերի 22-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 126224 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 1952 (+21) դեպք, մահվան ևս 501 (+3) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 29681 անձ: Ապաքինվել է 94090 անձ: