Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 485 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում նոյեմբերի 23-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 126709 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 1976 (+24) դեպք, մահվան ևս 503 (+2) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 29131 անձ: Ապաքինվել է 95099 անձ: