ՌԴ ՊՆ միջազգային հակաականային կենտրոնի ստորաբաժանումները մեկնել են Արցախ: Այդ մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
«ՌԴ oդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի Ան-124, Իլ-76 և Տու-154 ինքնաթիռները մերձմոսկովյան Չկալովսկի օդանավակայանից տեղափոխել են ՌԴ ՊՆ միջազգային հակաականային կենտրոնի մասնագետներ, տեխնիկա և սպառազինություն, ինչպես նաև ծառայողական շների՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության անցկացման գոտում խնդիրների կատարման նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Երևանի օդանավակայաններ են տեղափոխվել ավելի քան 100 զինվորական, 13 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա։
Անձնակազմը և տեխնիկան կանցնեն Երևան-Գորիս-Ստեփանակերտ երթուղով և ժամանելով նշանակման վայր՝ ձեռնամուխ կլինեն ինժեներական հետախուզման, ականազերծման և ԼՂ հակամարտության ընթացքում առավել տուժած շրջաններում պայթյունավտանգ օբյեկտների ոչնչացման խնդիրների կատարմանը։