Նոգինսկի փրկարարական կենտրոնի տարածքում անցկացվել է անձնակազմի և սարքավորումների ստուգատեսը, որոնք ուղարկվելու են Լեռնային Ղարաբաղ, հայտնում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը:
Այս պահին 75 մասնագետ և 13 արտաճանապարհային մեքենա արդեն պատրաստ է Լեռնային Ղարաբաղ ուղևորվելու համար: Լրացուցիչ ուժերի և միջոցների ժամանումը շարունակվում է:
Փրկարարական ջոկատը հագեցած է անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ՝ հարմարավետ կացությունն ապահովելու միջոցներով: Բացի այդ, ամբողջ անձնակազմը Covid-19- ի բացակայության համար թեստ կհանձնի: