Ադրբեջանի զինված ուժերը փորձում են զբաղեցնել Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղը։ Այս մասին գրում է Թելեգրամի Wargonzo ալիքն ու նշում, այդ մասին պատմել են գյուղի բնակիչները, փոխանցում է Panorama.am-ը:
Աղբյուրը հիշեցնում է, ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն, Մարտունու շրջանի վեց գյուղեր պետք է անցնեն Ադրբեջանի վերահսկողության ներքո, բայց դրանc թվում Բերդաշենը չկա։
«Այս պահին Բերդաշենի բնակիչները փորձում են իրենց ուժերով ներս չթողնել ադրբեջանցի զինվորականներին իրենց տարածք»,-գրում է աղբյուրը։
Հիշեցնենք, որ կառավարության պաշտոնական էջում հրապարակված ցանկի համաձայն, Ադրբեջանի վերահսկողությանն են Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարությամբ անցել Մարտունու շրջանի Ջիվանի, Շեխեր, Զարդանաշեն, Սարգսաշեն, Թաղավարդ, Վազգենաշեն գյուղերը։