Ռուսաստանի խաղաղապահ ուժերի սպան մահացածներին որոնելիս ականի պայթյունից վիրավորվել է Լեռնային Ղարաբաղում, զինամթերքի պայթյունի հետևանքով զոհվել է Ադրբեջանի ԶՈւ սպա, վիրավորվել են ԼՂՀ ԱԻՆ չորս ներկայացուցիչներ, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով Ռուսաստանի Պաշտպանության նախարարությանը:
«Մատաղիս բնակավայրի տարածքում աշխատանքի ժամանակ ականի պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունի հետևանքով վիրավորվել է ռուսական խաղաղապահ ուժերի զորախմբի սպա: Սպանվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մեկ սպա: Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների նախարարության ևս չորս աշխատակիցներ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ»,- ասել են պաշտպանության նախարարությունից: «Ռուս զինծառայողը տեղափոխվել է Բաքու քաղաքի հիվանդանոց, որտեղ նրան ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն:
Կյանքին վտանգ չի սպառնում»,- հավելել են գերատեսչությունից: