Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 23-ին Հորդանանի ԱԳ նախարար Այման Սաֆադիի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցը: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:
«Սերգեյ Լավրովն իր գործընկերոջը տեղեկացրել է Ռուսաստանի միջնորդական ջանքերի մասին`ուղղված նոյեմբերի 10-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարին և բոլոր տիպի ռազմական գործողությունների դադարեցմանը: Հորդանանի ԱԳ նախարարը ողջունել է Ռուսաստանի որոշիչ դերը հրադադարի պայմաններ ստեղծելու և երկարաժամկետ կարգավորման անցնելու հարցում»,- նշվում է հաղորդագրությունում: