Վերջին մի քանի օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելությունը Ստեփանակերտի քաղաքապետարան է փոխանցել սննդամթերքի 500 ծանրոց, 620 հիգիենայի պարագաների հավաքածու, 7000 տուփ մակարոնեղեն, 4000 կգ շաքար և 1660 վերմակ՝ հակամարտության սրացման հետևանքով տուժած խաղաղ բնակիչներին բաժանելու համար: Այդ մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Բացի այդ, 1600 ծածկոց ուղարկվել է Մարտունու քաղաքապետարան, 1500՝ Ասկերանի քաղաքապետարան՝ դրանց կարիքն ունեցող անձանց տրամադրելու նպատակով:
Կազմակերպությունը նաև բժշկական բնույթի օգնություն է տրամադրել մի շարք հիվանդանոցների: