Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Այդ մասին ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
«Նոյեմբերի 24-ին հեռախոսազրույց է կայացել ՌԴ ԱԳՆ Ս. Լավրովի և Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ Մ. Զարիֆի միջև:
Քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակը՝ հաշվի առնելով ռուսական կողմի ձեռնարկած ջանքերը՝ հակամարտության գոտում լիարժեք հրադադարի հաստատման նպատակով, ինչպես նաև ռազմական գործողությունների հետևանքով տուժած քաղաքացիական բնակչությանը հումանիտար աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նախարարները մտքեր են փոխանակել նաև այլ թեմաներով՝ ներառյալ իրավիճակը Սիրիայում, Պարսից ծոցում, Եմենում և Աֆղանստանում: