Լեռնային Ղարաբաղում իրավիճակը, ընդհանուր առմամբ, կարգավորվում է. ռուս խաղաղապահներն ապահովում են խաղաղ բնակիչների անվտանգությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն՝ օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք եռանդուն ջանքեր ենք գործադրել դադարեցնելու համար ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, որոնք հանգեցրել են մեր բարեկամներ Ադրբեջանի և Հայաստանի հազարավոր քաղաքացիների մահվան: Բացի այդ, մենք հավատարիմ ենք մնացել ԵԱՀԿ Մինսկի խմբում ձեռք բերված հիմնական պայմանավորվածություններին, մասնավորապես՝ ՄԽ համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև: Հիմնական ձեռքբերումն արյունահեղության դադարեցումն է և հրադադարի ռեժիմը ամրագրումը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությամբ»,-ասել է Պուտինը: