Կողմերից յուրաքանչյուրը զոհված զինծառայողների դիերը գտնում է իր վերահսկողության տակ գտնվող տարածքում. ԿԽՄԿ ղեկավար
Ներկայումս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերից յուրաքանչյուրը զոհված զինծառայողների դիերը գտնում է իր վերահսկողության տակ գտնվող տարածքում: Այնուամենայնիվ, շփման գծում, որտեղ մարտեր էին մղվում և ականներ էին պայթում, դժվար է դիեր գտնել, ՌԲԿ-ին տված հարցազրույցում որոնողական աշխատանքները նկարագրել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ղեկավար Փիթեր Մաուրերը, հայտնում է Aysor.am-ը:
Նա բացատրել է, որ այս աշխատանքում կա արմատավորված պրակտիկա։
Ըստ Մաուրերի՝ եթե որոնողական աշխատանքները ձգձգվեն մինչև ձմեռ, դիերը քայքայվելու են՝ դժվարացնելով նրանց նույնականացումը։
Բացի այդ, դիակների քայքայումը կարող է վարակել հողը: