Ստեղծվում են Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման նախադրյալներ՝ հաշվի առնող և՛ Երևանի, և՛ Բաքվի շահերը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի-ն այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն՝ օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ:
Իր խոսքում Պուտինը նշել է, որ Ռուսաստանը քիչ ջանքեր չի ներդնում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացմանը միջնորդելու համար:
«Աշխատանքն է ստեղծում հումանիտար արձագանքման ռուսական կենտրոնը, որը զբաղվելու է տուժած շրջանների բնակչությանն օգնություն ցուցաբերելով, ենթակառուցվածքների վերականգնմամբ, բնականոն կյանքի համար պայմանների ստեղծմամբ: Ակնկալում ենք, որ ոլորտային միջազգային կազմակերպություններն իրենց զգալի մասնակցությունը կունենան այդ ջանքերին: Ելնում ենք նրանից, որ այդ ամենը նախապայմաններ կստեղծի հնացած հակամարտության արդար և ադրբեջանցի ու հայ ժողովուրդների շահերից բխող երկարաժամկետ և լիաֆորմատ կարգավորման համար»,- ասել է նա: