Ստեփանակերտ է ժամանել մարդասիրական բեռներով ՌԴ ԱԻՆ երկրորդ շարասյունը
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մարդասիրական օգնությամբ երկրորդ շարասյունը երեքշաբթի ժամանել է Ստեփանակերտ, փոխանցում է aysor.am-ը:
Շարասյունը կազմավորվել է Դոնի Ռոստովում և այնտեղից դուրս եկել սեփական նախաձեռնությամբ:
Գերատեսչական 20 «Կամազ» տրանսպորտային միջոց առաքել է 300 տոննա շինանյութ՝ փայտանյութ, ապակի և սալիկներ՝ գնդակոծությունից տուժած Լեռնային Ղարաբաղի բնակելի շենքերի և ենթակառուցվածքների վերականգնման համար:
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության առաջին շարասյունը նոյեմբերի 21-ին հինգ տրանսպորտային միջոցով 45 տոննա շինանյութ էր հասցրել Ստեփանակերտ: