Պուտինը հուսով է, որ միջազգային կազմակերպությունները կմասնակցեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետագա կարգավորման գործընթացին

18:45     24 նոյեմբերի, 2020

Ռուսաստանն ակնկալում է, որ միջազգային կազմակերպությունները կմասնակցեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետագա կարգավորման գործընթացին:  Այս մասին նոյեմբերի 24-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը: 

Նրա խոսքով, Ղարաբաղում «ընդհանուր առմամբ իրավիճակը կայունանում է, հումանիտար արձագանքման ռուսական կենտրոնը սկսում է աշխատել, որը օգնություն կտրամադրի տուժած տարածքների բնակիչներին, կվերականգնի ենթակառուցվածքները և պայմաններ կստեղծի նորմալ, խաղաղ կյանքի համար»:

« Հուսով ենք, որ միջազգային պրոֆիլային կազմակերպությունների կողմից այս ջանքերին ծանրակշիռ մասնակցություն կունենանք: Գտնում ենք, որ այս ամենը նախադրյալներ է ստեղծում հին հակամարտության տևական և լիարժեք կարգավորման համար` արդար հիմքի վրա և ի շահ ադրբեջանցի ու հայ ժողովուրդների»,- նշել է ՌԴ նախագահը:


© armedia.am