Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 23-ին և 24-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության Նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, մանրամասն քննարկվել են Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակության նոյեմբերի 21-ին Երևան և Բաքու այցի արդյունքները, ինչպես նաև երեք երկրների ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կատարման ընթացքը:
Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շրջանում ռուս խաղաղապահների աշխատանքի մոդալությունները և բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու հետագա քայլերը:
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում տնտեսական փոխգործակցության և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերին: