ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ: Այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունը:
«Պետքարտուղարի տեղակալ Բիգանը ողջունել է Այվազյանի նշանակումը ԱԳ նախարարի պաշտոնում և հույս հայտնել ԱՄՆ-Հայաստան հետագա սերտ համագործակցության հարցում: Նրանք քննարկել են տարածաշրջանին ԱՄՆ-ի մարդասիրական աջակցությանն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների շուրջ տարվող ջանքերին առնչվող հարցեր»,- նշվում է հայտարարությունում: