Լեռնային Ղարաբաղում տների և սոցիալական օբյեկտների վերականգնման համար շինարարական նյութերով մարդասիրական օգնությունը, որը երեքշաբթի օրը առաքվել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության երկրորդ շարասյան միջոցով, կուղարկվի Շուշի և Ստեփանակերտ քաղաքներ, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Որպես մարդասիրական օգնություն` 300 տոննա բեռն առաքվել է 30 բեռնատարով: Բեռը բաժանված է երկու մասի՝ մի մասը ուղարկվել է դեպի Շուշի, մյուսը՝ Ստեփանակերտ»,- հայտնել են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից: