Ռուսաստանը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) 2 մլն եվրո է փոխանցել` Արցախում մարդասիրական գործունեություն իրականացնելու համար։ Որոշումը կայացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԿԽՄԿ նախագահ Փիթեր Մաուրերի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
«Վերջերս Կարմիր խաչի նախագահը եկավ Մոսկվայում էր և ներկայացրեց այն ծրագրերը, որոնք իրականացվում են Լեռնային Ղարաբաղում: Նախագահ Պուտինը ասաց, որ Ռուսաստանը ԿԽՄԿ-ին երկու միլիոն եվրոյի չափով գումար կտրամադրի, որը նպատակաուղղված կլինի Ղարաբաղում այս կառույցի աշխատանքը հեշտացնելու համար», – ասել է Լավրովը։