Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 1563 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում նոյեմբերի 25-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 129085 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 2040 (+38) դեպք, մահվան ևս 513 (+6) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 25619 անձ: Ապաքինվել է 100913 անձ: