Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 1785 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում նոյեմբերի 26-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 130870 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 2068 (+28) դեպք, մահվան ևս 519 (+6) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 25228 անձ: Ապաքինվել է 103055 անձ: