ԱՄՆ-ը և ԵՄ-ն փորձում են ակտիվորեն ազդել Ռուսաստանի և Բելառուսի ներքին գործընթացների վրա, արևմտյան առաջնորդները դա չեն Էլ թաքցնում: Այդ մասին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք խոսել ենք հարաբերությունների մասին, որոնք ստեղծվել են մեր երկրների և Արևմուտքի, եվրատլանտյան միության, ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի միջև: Մենք տեսնում ենք, անկեղծ ասած, թշնամական վերաբերմունք և՛ Ռուսաստանի, և՛ Բելառուսի Հանրապետության նկատմամբ: Տեսնում ենք մեր երկրների ներքին գործընթացների վրա ակտիվորեն ազդելու փորձեր, այո, իսկն ասած, արևմտյան առաջնորդները դա առանձնապես չեն Էլ թաքցնում»,-ասել Է Լավրովը՝ ամփոփելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ կայացած բանակությունների արդյունքները:
ՌԴ ԱԳ նախարարը Մինսկ Էր ժամանել նոյեմբերի 25-ի երեկոյան՝ մասնակցելու երկու երկրների ԱԳ նախարարությունների կոլեգիաների համատեղ նիստին: