ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը տեղի կունենա առաջիկա օրերին: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Լավրովը հայտնել է, որ հանդիպումը տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստից անմիջապես հետո:
Սերգեյ Լավրովն այցով գտնվում է Մինսկում: Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի հետ հանդիպումից հետո Լավրովը բանակցություններ է վարել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: