ՀՀ Ազգային ժողովը չընդունեց սեպտեմբերի 27-ից Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությունը վերացնելու մասին որոշման նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այն չընդունվեց 36 «կողմ», 56 «դեմ» և 2 «ձեռնպահ» ձայներով:
Ռազմական դրությունը վերացնելու Ազգային ժողովի որոշման նախագիծ էր ներկայացրել խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: